ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք դիտարկում է Իրանում ԱՄՆ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ Վենեսուելայի օրինակով, հաղորդում է РИА Новости-ն։
«Չեմ ցանկանում խոսել ռազմական ծրագրերիս մասին, սակայն այնտեղ մենք ունենք բացառիկ հզոր նավատորմ», — լրագրողների հարցին ի պատասխան նշել է նա։