Հունվարի 27–28-ը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, Տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի կարգավիճակով, նախագահել է Խորհրդի 2026 թ. Համակարգման հատվածը։ Տնտսոցխորհի 80-ամյակի համատեքստում քննարկումները վերահաստատել են ընդհանուր ըմբռնումը, որ համակարգումն այլևս հանդիսանում է հավաքական վստահելիության և արդյունավետության չափանիշ։
«Քննարկումների ընթացքում նշվել է, թե ինչպես կարող է Խորհուրդը առավել արդյունավետ կերպով միավորել խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների և հումանիտար գործողությունների ուղղությունները, գլոբալ հանձնառությունները վերածել անդամ պետություններին ուղղված գործնական աջակցության, ինչպես նաև ուժեղացնել համակարգվածությունը, կանխատեսելիությունն ու հաշվետվողականությունը՝ 2030 օրակարգի իրականացման վերջին փուլին ընդառաջ։

Հիմնական ուղերձն էր․ Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է՝ ավելի հստակ քաղաքական ուղղորդման, ավելի արդյունավետ վերահսկողության, շահագրգիռ կողմերի ներառական մասնակցության և արդյունքների ու իրական ազդեցության վրա կենտրոնանալու միջոցով»,- ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
127 դիտում