Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված, Armenia Today-ին տեղեկությունը հաստատել է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:
Նա մանրամասել է, որ Ներսիսյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է:
Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, ձերբակալել էին նոյեմբերի սկզբին՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։
