Իսրայելի բանակը հայտնել է, որ Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ներկայացուցչի է հարվածել

Բաժանորդագրվել

Վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ը գրեթե ամեն օր հայտնում է Լիբանանի հարավում թիրախներին հասցված հարվածների մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման անդամին հարված հասցնելու մասին:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել «Հզբոլլահի» ահաբեկչին Լիբանանի հարավում՝ Սադիքինի շրջանում»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ը գրեթե ամեն օր հայտնում է Լիբանանի հարավում թիրախներին հարվածների մասին՝ շիական դիմադրությանը մեղադրելով այն բանի համար, որ նրանք խախտում են հրադադարի պայմանավորվածությունները և գործունեություն են ծավալում այն շրջաններում, որտեղ զինված խմբավորումների ներկայությունն արգելված է ՄԱԿ-ի բանաձևերով:

Leave a Comment