Իսրայելը փետրվարի 1-ից կբացի «Ռաֆահ» անցակետը սահմանափակ տեղաշարժի համար

Իսրայելը Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը փետրվարի 1-ից երկու ուղղություններով կբացի մարդկանց սահմանափակ տեղաշարժի համար:

Այս մասին հայտնել է պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգողի գրասենյակը (COGAT), որը գործում է պաշտպանության նախարարությանը կից:

COGAT–ում նշել են, որ անցակետով Գազայի հատված ելքն ու մուտքը կթույլատրվի Եգիպտոսի հետ համակարգմամբ՝ Իսրայելի կողմից անվտանգության նախնական ստուգումից հետո։ Շարժը, ըստ 2025 թվականի հունվարին ներդրված մեխանիզմի, կհսկի Եվրամիության առաքելությունը:

Եգիպտոսի հետ համակարգմամբ` վերադարձը Գազայի հատված կթույլատրվի միայն այն պաղեստինցիների համար, ովքեր Գազան լքել են պատերազմի ժամանակ:

Leave a Comment