Քոչարյանն ինձ նկատի չի ունեցել, ես, ակնհայտորեն, կորսված չեմ. Նազարյան

Քոչարյանն ինձ նկատի չի ունեցել, ես, ակնհայտորեն, կորսված չեմ. Նազարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դրական էր գնահատել իր գլխավորած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական գործունեությունը՝ միաժամանակ նշելով, որ ընդամենը մեկ պատգամավորի կորուստ են ունեցել։

«Համենայն դեպս, 28 ձայնով ինչ հնարավոր էր՝ խորհրդարանում արել ենք։ եւ այդ ընթացքում խորհրդարանում ունեցել ենք մեկ պատգամավորի կորուստ։ Ինձ ասել են՝ միակ դեպքն է, որ ծերից ծեր 5 տարվա ժամանակահատվածում ֆրակցիան չի փլվել, չի մասնատվել, չի բաժանվել»։

Քանի որ «Հայաստան» խմբակցությունից դուրս է եկել միայն Գեղամ Նազարյանը, որ իր գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր, Radar Armenia-ն Քոչարյանի  հայտարարությունների հետ կապված մեկնաբանությունների համար դիմեց նրան։

«Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, քանի որ, վստահ եմ, որ պարոն Քոչարյանն ինձ նկատի չի ունեցել։ Ես, ակնհայտորեն, կորսված չեմ»,- ասաց Նազարյանը։

Ինչ վերաբերում է «Հայաստան» խմբակցության աշխատանքին Քոչարյանի տված գնահատականին, Նազարյանն ասաց՝ զերծ է մնում մեկնաբանությունից. «Նա «Հայաստան» դաշինքի ղեկավարն է և իր տեսակետն ու պատկերացումն ունի ընդդիմադիր խմբակցության գործունեության վերաբերյալ»։

 

Leave a Comment