Aurora News | ՄԱԿ-ը կարող է անխուսափելիորեն ֆինանսական փլուզման եզրին հայտնվել․ գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ը կարող է անխուսափելիորեն ֆինանսական փլուզման եզրին հայտնվել, եթե երկրները չսկսեն վճարել իրենց պարտադիր վճարները։

Նրա խոսքով՝ կազմակերպության անդամ պետությունների պարտքերը հասել են 1.6 միլիարդ դոլարի։

Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ը խնդիրների է բախվում իր ամենամեծ դոնորից՝ Միացյալ Նահանգներից կամավոր ֆինանսավորման կտրուկ կրճատման պատճառով։

Leave a Comment