Պուտինը Զելենսկու հետ կհանդիպի միայն Մոսկվայում. Պեսկով


Միջազգային


Կրեմլը տեսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրում է Կիև:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը Զելենսկուն նախաձեռնողաբար ոչ մի տեղ չի հրավիրել և որևէ հանդիպում չի առաջարկել Զելենսկուն: Զելենսկին, ըստ էության, նախաձեռնել է հանդիպումը։ Եվ ի պատասխան՝ նախագահ Պուտինը նրան ասել է, որ այո, մենք պատրաստ ենք, բայց միայն Մոսկվայում։ Սա շատ կարևոր է հիշել», – ասել է նա։


Leave a Comment