Կտրիճ Ներսիսյանի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը կշարունակի մլան կալանավորված։ Կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվել է:
Հիշեցնենք՝ նա և որդին մեղադրվում են խուլիգանության և Էջմիածնում թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությունը խոչընդոտելու արարքներ կատարելու համար։
Գարեգին Բ-ի 68-ամյա եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և վերջինիս որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նոյեմբերի 3-ին: Այն բավարարվել է:
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան էր հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությունը խոչընդոտած Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
116 դիտում