Բենզեման իրեն նվաստացած է զգում և մտադիր է լքել «Ալ-Իթիհադը»

Կարիմ Բենզեման խիստ դժգոհ է սաուդյան «Ալ-Իթիհադի» կողմից պայմանագրի երկարաձգման վերաբերյալ ստացած նոր առաջարկից։ Ֆրանսիացի հարձակվողին առաջարկվել է ֆինանսական պայմանների զգալի վատթարացում՝ գործող տարեկան 108 միլիոն դոլար աշխատավարձի համեմատ։

L’Equipe պարբերականի փոխանցմամբ՝ Բենզեման այս առաջարկը որակել է որպես վիրավորանք և նվաստացուցիչ վերաբերմունք իր անձի նկատմամբ։

Լարված հարաբերությունների ֆոնին ֆրանսիացի աստղը բոյկոտել է թիմի վերջին հանդիպումը՝ հրաժարվելով դաշտ դուրս գալ «Ալ-Ֆատեհի» դեմ խաղում: Ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ ամռանը 38-ամյա հարձակվողը լքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման, ով 2009-2023 թվականներին հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», 2022 թվականին արժանացել է ֆուտբոլային աշխարհի անհատական ամենահեղինակավոր մրցանակին՝ «Ոսկե գնդակին»։

Leave a Comment