Պապիկյանը չեղարկեց Վազգեն Սարգսյանի որոշումը․․․Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր ծառայության, գնդերեցների գործունեություն։ Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել… Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն… Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»։
Ավելի վաղ, ԱրմենիաՍպուտնիկը գրել էր, որ կայքի տեղեկություններով՝ երեկ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։ Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։
📎Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ է շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։