Երևանի հարցումներն օպերատիվ կերպով մշակվում են, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները վերանորոգելու Հայաստանի խնդրանքը:
«Ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։ Երևանի բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են պրոֆիլային գերատեսչությունների կողմից», – ասել Է Զախարովան։
Զախարովան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել «Թրամփի երթուղուն» միանալու տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» փորձը, նշելով, որ նախագիծը գտնվում է իր սկզբնական փուլում և պահանջում է մանրամասն մշակում։
Նրա խոսքով, Մոսկվան հաստատում է միացման հնարավոր տարբերակները ուսումնասիրելու պատրաստակամությունը:
Նա նաև նշել է, որ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ մանրամասն խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը մնում է ուժի մեջ։
«Ուժի մեջ է մնում մեր առաջարկը Երևանին՝ առարկայական խորհրդակցություններ անցկացնել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ», – ասել Է Զախարովան:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ռուսական կողմին հնարավորինս արագ որոշում կայացնել Հայաստանում դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու հատվածների վերականգնման հարցով:
