https://arm.sputniknews.ru/20260130/hh-zinvats-uzherum-hvogevvor-arajnvordutjuny-karvogh-e-lutsarvel-98263110.html
ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
ՀՀ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Sputnik Արմենիայի բացառիկ տեղեկություններով՝… 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T18:09+0400
2026-01-30T18:09+0400
2026-01-30T18:09+0400
հայաստան
գնդերեց
մայր աթոռ սուրբ էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/03/25174131_0:0:1600:901_1920x0_80_0_0_e6e4cdddd94bde1232b7bb975e36b291.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Sputnik Արմենիայի բացառիկ տեղեկություններով՝ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։Նշենք, որ Հայ եկեղեցում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/03/25174131_95:0:1464:1027_1920x0_80_0_0_f140c6f10a19c6be3305282373e114c6.jpg.webp
հայաստան, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին
հայաստան, գնդերեց, մայր աթոռ սուրբ էջմիածին
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը կարող է լուծարվել։ Sputnik Արմենիայի բացառիկ տեղեկություններով՝ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի՝ այսուհետև բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Սա փաստացի փորձ է՝ գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկեցնելու ՊՆ պաշտոնյաներին։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան որոշ զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների նկատմամբ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին, այսինքն՝ կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջող հոգևորականներին միանալու համար։
Նշենք, որ Հայ եկեղեցում ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997 թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: