Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի` 2026-ի հունվարի 13-ին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տարածաշրջանային նախագիծը հայտնվեց ապատեղեկատվության և մանիպուլյացիաների թիրախում: Ռուսական և ռուսալեզու մեդիադաշտում տարածվող թեզերը նախագիծը ներկայացնում են որպես «ինքնիշխանության կորուստ», «ԱՄՆ-ի զինվորական ներկայություն» և Հայաստանը «երկրորդ Ուկրաինա» դարձնելու փորձ։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է TRIPP նախագծի շուրջ տարածվող հիմնական թեզերն ու քարոզչական մանիպուլյացիաները: ԱՄՆ-ի ռազմական ներկայության և մասնավոր ռազմական ընկերությունների թեզը Ամենաակտիվ շրջանառվող թեզերից մեկը վերաբերում է Հայաստանում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների (ЧВК) հնարավոր ներկայությանը։ 2026-ի հունվարի 15-ին Alpha News-ը հրապարակել է հարցազրույց […]