Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել. Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Քաղաքականություն

30.01.2026 | 16:02

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների նախագահները  քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում սրվող ռազմական լարվածությունը, գրում է TRT Haber-ը։

Զրույցի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր կատարել Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար։

Էրդողանը նաև նշել է, որ այսօր կընդունի Թուրքիայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment