Իրանի պետության և ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կստանա արագ և վճռական պատասխան, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների իր գործընկեր շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
«Մենք ոչ մի կերպ չենք ընդունում պատերազմ, սակայն Իրանի պետության և ժողովրդի դեմ ցանկացած ագրեսիա կստանա անհապաղ և վճռական պատասխան», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։