«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ


Անգլիայի արևմտյան մասում հայտարարվել է ջրհեղեղի հետևանքով արտակարգ դրություն, քանի որ մեծ տարածքներ ջրի տակ են մնացել։

Այս մասին հաղորդում է «Mirror»-ը՝ նշելով, որ «Չանդրա» փոթորիկը Հյուսիսային Իռլանդիայում արձանագրել է ուժեղ անձրևներ և ուժեղ քամիներ, որոնց պոռթկումները հասել են մինչև 128 կմ/ժ (80 մղոն/ժ) արագության։

Անգլիայում ուժի մեջ են մտել ջրհեղեղի 95 նախազգուշացում և 257 ջրհեղեղի մասին ահազանգ. «Չանդրա» փոթորկի հետևանքով փողոցները վերածվել են ջրանցքների. տասնյակ տներ և մեքենաներ անցել են ջրի տակ, հաղորդել են լրատվամիջոցները:

BBC-ի փոխանցմամբ՝ սպասվում են հետագա հեղեղումներ, քանի որ Օդերևութաբանական ծառայությունը Հյուսիսային Իռլանդիայում հրապարակել է անձրևի վերաբերյալ ևս մեկ դեղին նախազգուշացում։ Դեղին նախազգուշացումը ուժի մեջ կլինի հինգշաբթի կեսգիշերից մինչև ուրբաթ՝ ժամը 22:00-ը։

Հյուսիսային Իռլանդիայում սպասվում է 10-25 մմ տեղում։ Բարձրադիր վայրերում՝ մասնավորապես Մուրն լեռներում, տեղ-տեղ կարող է հասնել 40-60 մմ-ի։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

152 դիտում

Leave a Comment