Պուտինն արձագանքել է Զելենսկու նախաձեռնությանը. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260130/putinn-ardzaganqel-e-zelensku-nakhadzernutjany-peskvov-98251798.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480367_0:0:1281:961_1920x0_80_0_0_44c89da0fdbd89d95b240034c3e7c629.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով, ուկրաինա

ռուսաստան, վլադիմիր պուտին, վլադիմիր զելենսկի, դմիտրի պեսկով, ուկրաինա

Բաժանորդագրվել

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Կիևում։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու նախաձեռնությանն արձագանքել է Մոսկվա հրավիրելով։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումը խնդրել է Զելենսկին, և հենց Զելենսկին է, ըստ էության, նախաձեռնում հանդիպումը։ Նախագահ Պուտինն ի պատասխան ասել է, որ, այո՛, մենք պատրաստ ենք, բայց միայն Մոսկվայում։ Շատ կարևոր է հիշել սա», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Զելենսկու հայտարարությանը։

Զելենսկին այսօր հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել Կիևում և ՌԴ առաջնորդին հրավիրել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է` Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե պատրաստ է երկխոսության։ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Պուտին–Զելենսկի շփումներից, բայց դրանք պետք է լավ նախապատրաստված լինեն։

Պեսկովը հայտնել է` երբ կկայանա ԱՄՆ–ի միջնորդությամբ ռուս–ուկրաինական հաջորդ հանդիպումը

Leave a Comment