Դամասկոսի ժամանակավոր կառավարությունը վերջին շաբաթների ընթացքում երկրի հյուսիսում հարձակում է սկսել քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) դեմ՝ ձգտելով ամրապնդել երկրի վերահսկողությունը Բաշիր ալ-Ասադի տապալումից հետո։
Կարճ ժամանակ անց Սիրիայի պետական հեռուստատեսությունը ևս հաստատել է համաձայնագիրը՝ հաղորդելով, որ կառավարության պաշտոնյաները հայտարարել են, որ այն անմիջապես կիրականացվի։
Բանակը վերջին երեք շաբաթների ընթացքում SDF-ից գրավել է հյուսիսային և հյուսիսարևելյան տարածքների մեծ մասը։
Նոր համաձայնագրի համաձայն՝ քրդական ուժերը դուրս կգան առաջնագծից, կառավարական ստորաբաժանումները կտեղակայվեն Հասաքե և Ղամիշլի քաղաքների կենտրոններում, իսկ տեղական անվտանգության ուժերը կմիավորվեն։
Նշենք, որ կողմերի միջև հրադադարը մեծ մասամբ պահպանվում էր, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք միմյանց մեղադրում էին դրա պայմանները խախտելու մեջ։
