Թուրքիայում զինված հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ մարդ։
Haber Global-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում։
Ըստ տեղեկությունների՝ Միրաչ Ա.-ն կրակ է բացել Մերթ Յ.-ի վրա նրա աշխատավայրում, ապա որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել թեյարանի ուղղությամբ, որտեղից նա փորձել է փախչել։
Միջադեպի հետևանքով վիրավորվել են Մերթ Յ.-ն և թեյարանում գտնվող ևս վեց մարդ։ Հարձակվողը արագ ձերբակալվել է ոստիկանության կողմից։