30 հունվարի 2026 – 14:10 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 29-ին Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում բռնկված հրդեհը մարվել է հունվարի 30-ին՝ ժամը 11։04-ին։
Հրդեհը մեկուսացվել էր հունվարի 29-ին ժամը 23։10-ին։
Նշված հասցեում բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել էր «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 9 մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։