Մոսկվան համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին… Այո, իհարկե, նախագահ Թրամփից անձնական խնդրանք է եղել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան համաձայնվել է ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց: