Վահե Ղալումյանն ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը հունվարի 30-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են գյուղատնտեսության ոլորտին, սննդարդյունաբերությանը, ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերություններին, այդ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձին:

Կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների ոլորտային հանձնաժողովների միջեւ համագործակցություն սկսելու հարցը, փոխայցերն ու հարաբերությունների ամրապնդումը, մասնավորապես, խորհրդարանական մակարդակում:

Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբը պատրաստակամություն է հայտնել կիսվել վերոնշյալ ոլորտներում Հունգարիայի լավագույն փորձով, ներկայացրել է  գյուղատնտեսության, սննդարդյունաբերության ոլորտներում Հունգարիայի ձեռքբերումներն ու դրանցում հաջողության հասնելու նախադրյալները:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա երկխոսության շարունակականությանն ու տարբեր ուղղություններով  դրա զարգացման հեռանկարներին:

Արժեւորվել է երկու երկրներում դեսպանությունների հիմնումը:

Leave a Comment