
«Տնային պայմաններում անալիզ վերցնելու համար առաջին կարգի հենաշարժողական խնդիրներով հաշմանդամից պահանջվում է վճարել 14 հազար դրամ: Որտեղի՞ց վճարեն մարդիկ, երբ ստանում են 39 հազար դրամ»,- քաղաքացու այս հարցին՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Ծառայությունը, որ գնա, տնից վերցնի հետազոտությունը, այո, դեռ փաթեթի մեջ չի ներառվում, որովհետև դա առանձին լոգիստիկ ծախսեր է իր մեջ ներառում: Բայց տեսնենք, հասկանանք՝ ինչ պետք է անել»: