Ազգային Ժողովում այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկմանը
Հարցին, եթե քաղաքացին խրոնիկ հիվանդ է, օրինակ 10 տարի առաջ վիրահատվել է X բուժհաստատությունում և արդեն 10 տարի տվյալ բուժհաստատության բժիշկն է վարում քաղաքացու հիվանդության ընթացքը։ Նա այժմ առողջության ապահովագրության շահառու է։ Արդյո՞ք հերթական ստուգման համար կարող է գնալ իր բժշկի մոտ և հետազոտության ծախսը փակել ապահովագրությամբ, թե պարտադիր պետք է գնա պոլիկլինիկա։
Ազգային ժողովում այսօր Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքին նվիրված աշխատանքային քննարկմանը։
Քննարկման ընթացքում հնչել է հետևյալ հարցը․ եթե քաղաքացին ունի խրոնիկ հիվանդություն և, օրինակ, 10 տարի առաջ վիրահատվել է X բուժհաստատությունում, իսկ արդեն շուրջ 10 տարի նրա առողջական վիճակը մշտապես վերահսկում է նույն բուժհաստատության բժիշկը, և քաղաքացին ներկայումս հանդիսանում է առողջության ապահովագրության շահառու, ապա արդյո՞ք նա հերթական հետազոտության համար կարող է դիմել իր բուժող բժշկին և հետազոտության ծախսը փոխհատուցել ապահովագրության շրջանակում, թե՞ պարտադիր է դիմել պոլիկլինիկա։
Նախարարը պատասխանել է, որ քրոնիկ վիճակի դեպքում ամեն անգամ անհրաժեշտ չէ նախ դիմել ընտանեկան բժշկին, ապա՝ նեղ մասնագետին։ Շատերի մոտ թյուրըմբռնում է եղել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք քրոնիկ հիվանդություն ունեցող անձը յուրաքանչյուր այցի ժամանակ պարտադիր պետք է անցնի ընտանեկան բժշկի կամ թերապևտի միջոցով և միայն հետո դիմի, օրինակ, սրտաբանի։
Նախարարը պարզաբանել է, որ եթե ախտորոշումն արդեն դրված է և քաղաքացին ունի տվյալ քրոնիկ հիվանդությունը, ապա նրա դիսպանսեր հսկողությունն ու հիվանդության վարումն իրականացվում են անմիջապես նեղ մասնագետի կողմից։ Իսկ նոր ախտորոշման կամ վիճակի առաջին գնահատման դեպքում քաղաքացին նախ պետք է դիմի իր ընտանեկան բժշկին կամ թերապևտին։