Հայաստանում 2025-ի ընթացքում շուկայից շուրջ ութ տոննա միս է առգրավվել և ոչնչացվել՝ սպանդանոցային ծագման փաստաթղթերի բացակայության և անվտանգության նորմերի խախտման պատճառով։ Այս մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ ամփոփելով նախորդ տարվա գործունեության արդյունքները։ Տեսչական մարմնի ղեկավարի փոխանցմամբ՝ մսի շուկան մնում է խիստ վերահսկողության գոտում, որտեղ հաշվետու տարում իրականացվել է 4515 մշտադիտարկում և արձանագրվել է 265 խախտում։ Չնայած գործող սպանդանոցների քանակը 139-ից նվազել է 128-ի, Պետրոսյանն արձանագրեց, որ փաստացի սպանդանոցային մորթի ծավալները նախորդ տարիների համեմատ աճել են՝ կազմելով 31 հազար տոննա։ «Այս ոլորտը մեր համար խիստ և հետևողական վերահսկողության արդյունք է, […]