ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է


ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք և Կարբի գյուղում մառախուղ է։

Շիրակի և Կոտայքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրությունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

97 դիտում

Leave a Comment