Երևանի Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասի պահեստում հունվարի 29-ին բռնկված հրդեհը մարվել է հունվարի 30-ին՝ ժամը 11։04-ին, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Բռնկված հրդեհը մարելու նպատակով հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհի բարդությունից ելնելով՝ տեղում հայտարարվել էր «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս ինը մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23։10-ին։
Դեպքի վայրում շտապօգնության բժիշկը տեղեկացրել էր, որ քաղաքացին ծուխ էր շնչել, բայց վիճակը բավարար է, նրան հիվանդանոց չեն տեղափոխել։
