18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարար

18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մյուսները պետական հոգածության ներքո են. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարում, մնացածը գտնվում է պետական հոգածության ներքո։

«Այսօր առողջապահական ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 371 հազար 181 անձ։ Այդ թվի 39.9 տոկոսը մինչև 18 տարեկաններն են, 32.5 տոկոսը՝ 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք, իսկ 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող խումբը կազմում է 18.3 տոկոսը։ Սոցիալական աջակցության խմբերը կազմում են 9.3 տոկոսը։ Այսինքն՝ ընդհանուր անձանց շրջանակի միայն 18.3 տոկոսն է ապահովագրավճար վճարող, իսկ մյուսները պետական հոգածության ներքո են», – ասել է նախարարը։

Նա հավելել է, որ սա կարևոր ցուցանիշ է և ցույց է տալիս, որ պետության միջոցները նման մեծ ծավալով ուղղվում են քաղաքացիների առողջապահական ծառայություններին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment