ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի ԱՄՆ-ն կարող է ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք Կուբային նավթ են վաճառում կամ մատակարարում։
Փաստաթղթում մաքսատուրքերի տոկոսադրույքը նշված չէ, սակայն նշվում է, որ Թրամփը կարող է փոխել այդ հրամանագիրը՝ «եթե Կուբան կամ առնչվող երկրները ձեռնարկեն նշանակալի քայլեր սպառնալիքը վերացնելու կամ իրենց գործողությունները ԱՄՆ-ի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության նպատակներին համապատասխանեցնելու համար»։
Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ Կուբան գտնվում է փլուզման եզրին՝ Վենեսուելայից նավթի մատակարարումները դադարեցնելուց հետո։ Նա նաև հայտարարել էր, որ վենեսուելական նավթն այլևս չի մատակարարվի Կուբա և սպառնացել էր միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն վառելիք մատակարարել կղզուն: