Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը

30 Հունվարի, 2026

Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրում է. Նիկոլ Փաշինյանին պաշտոնական իրազեկում. օրերս Մայր Տաճարի բակում առերևույթ խուլիգանական վարքագիծ դրսևորած սույնը, ով հանկարծ զբաղեցրել է Թալինի համայնքապետի աթոռը, ոչ միայն կրում է Իրական և Երջանիկ Հայաստանի հետ որևէ կապ չունեցող լեռնաշղթայի անունը (Տավրոս), այլև հանդգնել է ինչ֊որ խելացնոր միտք տարածել` շեղվելով Լենինյան ուղուց։

Այդ տխմարը հարևան Թուրքիայի շրջաններից Սասունը հայտարարել է 《մըր Էրգիր》(թարգմանաբար`《մեր երկիր》), որը բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում։

Խնդրում եմ սրան անհապաղ կարգի հրավիրել և ականջին օղ կախել առ այն, որ Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում, իսկ Արևմտյան Հայաստանը դա այլևս իր Թալինի շրջանն է։

Leave a Comment