Թուրքիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.01.2026 | 11:25

Թուրքիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունը խոշոր հրդեհի պատճառ է դարձել, ինչի հետևանքով աշխատակիցները տարհանվել են, արտակարգ իրավիճակների ծառայությունների խմբերը պայքարում են Քոջաելի նահանգում գտնվող գործարանում բռնկված հրդեհի դեմ, գրում է Turkiye today-ը։

Պայթյունը տեղի է ունեցել TUPRAS Izmit Rafinerisi-ի բենզինի պահուստարանում երեկոյան ժամերին՝ արագորեն տարածվելով և վերածվելով խոշոր հրդեհի, որը խուճապ է առաջացրել ընդարձակ արդյունաբերական համալիրում։

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։ Իշխանությունները տեղեկություններ չեն հրապարակել հնարավոր զոհերի կամ օբյեկտին հասցված վնասի չափի մասին։

Իզմիթի նավթավերամշակման գործարանը մշակում է համաշխարհային շուկաներից լցանավերով մատակարարվող ներմուծված հում նավթը։ Գործարանն ունի 1923 աշխատակից և 3,03 միլիոն տոննա պահեստավորման հզորություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment