«Բենֆիկան» ավելի լավն էր․ Մբապե

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությունը։

«Մեզ պակասում է խաղային կայունությունը։ Չի կարող լինել այնպես, որ այսօր լավ խաղանք, վաղը՝ վատ։ Չեմպիոններն այդպես չեն խաղում: Ցանկանում էինք անմիջապես դուրս գալ 1/8 եզրափակիչ, բայց արժանի ենք այն տեղին, որը զբաղեցնում ենք։ Այս խաղում «Բենֆիկան» ավելի լավն էր», – Մբապեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Ռեալը» խմբային փուլի արդյունքներով 9-րդն է: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար ակումբը կխաղա անցումային փլեյ-օֆֆ փուլում։

Leave a Comment