Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։
Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
Նա նշել է, որ Հայաստանի հետաքրքրությունը ԵՄ անդամակցության նկատմամբ մտահոգիչ է.
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը, որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», – ընդգծել է Մասլեննիկովը։