
Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Աղմուկ-աղաղակի մեջ դժվար է երկու տող առանձնացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից կամ մի բան գրել:
Այդուհանդերձ, ուզում եմ անդրադառնալ սիմվոլիկային:
Պարոն Քոչարյանը դեմոնստրատիվ կերպով նստում է երկգագաթ Արարատի հնարավորին մեծ լուսանկարի ներքո:
Պարոն Փաշինյանը, ոչ այսօր, հյուրերին ընդունելիս դեմոնստրատիվ կերպով նստում է քառագագաթ Արագածի հնարավորին մեծ լուսանկարի ներքո:
Ըստ էության, երկուսի անուղղակի ուղերձն էլ դեպի հարևան Թուրքիան է:
Հետաքրքրական կլիներ իմանալ, թե ինչպես են սա ընկալում Անկարայում»:
Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան