Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան


«Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը երեք ժամ խոսեց՝ ոչինչ չասելով, կրկնեց այն, ինչ ասում է մի քանի տարի:

«Քոչարյանի կառավարման օրոք կոռուպցիան իր ծաղկման շրջանն է ունեցել: Թող այնպես աներ, որ ադրբեջանական զենքը չմատակարարվեր Ադրբեջանին, եթե անող էր: Նա ունի բարդույթ, իր ռևանշիստական մոլուցքով ուզում է վերադառնալ իշխանության: Ռոբերտ Քոչարյանը բանակի մասին չունի տարրական պատկերացում, նրա պատկերացումն այն է, որ իր յուրայինները չծառայեն: Իր գործն այն է եղել, որ գնա Տանզանիա, սատկած վագրի կամ առյուծի հետ նկարվի․ իրականության զգացողությունը կորցրել է»,- նշում է նա:

Միաժամանակ Սաֆարյանը նկատում է. «Քոչարյանն ակնարկեց, որ սպառնալիքներ կան հիբրիդային պատերազմի մասով: Ռուսաստանն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության: Պիտանելիության ժամկետն անցած գործիչների գնացքը վաղուց գնացել է, երգը՝ երգվել: Ռոբերտ Քոչարյանը մի տեղ ունի գնալու. դա պատժախուցն է: Մեր երկրի բոլոր արատավոր երևույթները մետաստազներով գնում են դեպի Ռոբերտ Քոչարյան»:

Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի ՀՀ սպասվող այցին՝ զրուցակիցն ասում է՝ այն պատմական մեծ իրադարձություն է, իսկ TRIPP-ը Հայաստանի համար մեծ լուսաբաց է:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1044 դիտում

Leave a Comment