Եվրոպական Միությանը միանալու հանդեպ Երևանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել Ռուսաստանին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հարցերով վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը: «Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Մասլեննիկովը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան նշել է, որ «Մոսկվան հույս ունի, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ թե՛ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, թե՛ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար»: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական գործերի վարչության պետը վերահաստատել է, որ Ռուսաստանը […]