Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփումներ է ունեցել Իրանի ղեկավարության հետ և նախատեսում է շարունակել դրանք, Վաշինթտոնում «Մելանիա» վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի «մեծ ու հզոր նավեր ուղևորվում են դեպի Իրան»։ «Հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք», – նշել է նա։
Հարցին, թե ինչ ուղերձ է Թրամփը փոխանցել իրանական կողմին, նա պատասխանել է, որ Թեհրանի համար երկու պայման է դրել՝ միջուկային զենքի բացակայություն և ցուցարարների ոչ մի սպանություն։