Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում տարվա առաջին միջոցառումը կենդանասերների այցն էր:
Այցի ընթացքում միջոցառման մասնակիցները շրջել են կենտրոնի տարածքով, ծանոթացել կենդանիների պահման պայմաններին ու ընթացիկ ծրագրերին, բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու ներկայացրել առաջարկները:
Նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:
