Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կապի մեջ է եղել Իրանի ղեկավարության հետ՝ կոչ անելով Թեհրանին չմշակել միջուկային զենք կամ չկիրառել անհամաչափ ուժ ցուցարարների դեմ։
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Այո, ես այդպիսի կապ ունեցել եմ, և ես պլանավորում եմ շարունակել այդ կապը», – ընդգծել է Թրամփը։
Նա ասել է, որ այդ շփումների ժամանակ ներկայացրել է երկու պայման. առաջինը՝ ոչ մի միջուկային զենք, երկրորդ՝ դադարեցնել ցուցարարների սպանությունը։
«Կան բազմաթիվ խոշոր, հզոր ԱՄՆ ռազմածովային նավեր, որոնք շարժվում են դեպի Իրան։ Հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք դրանք օգտագործել», – հավելել է ամերիկացի առաջնորդը։