Մոտ 15 մլն դրամ բնակարանի գնման փոխհատուցում` ՀՀ կառավարության կողմից

Մոտ 15 մլն դրամ բնակարանի գնման փոխհատուցում` ՀՀ կառավարության կողմից

Կառավարությունը հերթական ընտանիքի բնակարանի խնդիրը լուծեց աղետի գոտում․ տրվել է մոտ 15 մլն դրամ՝ բնակարանի գնման փոխհատուցում։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։ 

Սանահին կայարան 12 շենքը,  4-րդ կարգի վթարային է դարձել և ապամոնտաժվելու է։ Շենքի բոլոր բնակիչները բնակարանի գնման փոխհատուցում են ստացել։

Աղբյուրի համաձայն՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս Սեյրան Հովհաննիսյանի ընտանիքին է հանձնել բնակարանի ձեռքբերման համար նախատեսված փոխհատուցման փաստաթղթերը։

Leave a Comment