Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին


ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունվարի 29-ին ընդունել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոյի գլխավորած պատվիրակությանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի անունից ողջունելով ներկաներին՝ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ընդգծել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեության կարևորությունը։ Արամ Ղազարյանի խոսքով՝ վերջին տասը տարիների ընթացքում կենտրոնն իր առջև դրված խնդիրները լուծել է պատասխանատվությամբ և օպերատիվ արձագանքման հանձնառությամբ։

622410214_867092792956213_6768005089622127688_n.jpg (1.09 MB)

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայություններից պահանջում են համակարգված մոտեցումներ բնակչության պաշտպանության ապահովման, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հումանիտար օգնության տրամադրման համատեքստում։

Արամ Ղազարյանը վստահեցրել է նաև, որ ՆԳ նախարարությունը հետագայում ևս պատրաստ է գործադրել առավելագույն ջանքեր, որոնք կնպաստեն համագործակցության ամրապնդմանը։
Վյաչեսլավ Բուտկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության հետ ուղիղ երկխոսությունն ունի չափազանց կարևոր նշանակություն։

624262201_867092862956206_4229818250191079775_n.jpg (1.17 MB)

ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալը շեշտել է, որ երկկողմ համագործակցության օրակարգում առանձնահատուկ դեր ունի Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնը, որն իրեն դրսևորել է որպես արդյունավետ և, ամենակարևորը, պահանջված հարթակ։

Երկուստեք վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը, մասնավորապես, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման համատեքստում։

623821698_867092689622890_7323837400322669043_n.jpg (1.36 MB)

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բուտիրսկին ներկայացրել է կենտրոնի 2025 թվականի գործունեությունը և ընթացիկ տարվա աշխատանքի առաջնահերթությունները։

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն նաև ծաղիկներ են խոնարհել Փրկության նվիրյալների պատվո հուշարձանին։

623239622_867092909622868_7078423773942599667_n.jpg (1.95 MB)623362390_867092966289529_2971816057012016430_n.jpg (1.56 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

610 դիտում

Leave a Comment