«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Չեմպիոնների լիգայի ավարտված ընդհանուր փուլի լավագույն ռմբարկուն։ Ֆրանսիացի հարձակվողը 7 խաղում խփլ է 13 գոլ։
Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը (8 գոլ 8 խաղում)։
Լավագույն եռյակը եզրափակել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (7 գոլ 7 խաղում)։
Գոլային փոխանցումների քանակով առաջին տեղը կիսել են «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։ Երկուսն էլ կատարել են 6 գոլային փոխանցում։