ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՀՀ-ում Բոսնիա և Հերցեգովինայի նորանշանակ դեսպանին


Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բոսնիա և Հերցեգովինայի նորանշանակ դեսպան Իվան Օրլիչին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:


 


Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ դեսպանն արդյունավետ գործունեություն կծավալի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:


 


Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության շարունակական ընդլայնման, միջազգային կառույցներում փոխգործակցության խթանման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:


 


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին և միջազգային օրակարգին առնչվող հարցեր:

Դիտումների քանակ2

Leave a Comment