Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժшմիջոցների փաթեթում․ Սիյարտո



Հունգարիան թույլ չի տա, որ ռուսական նավթի և գազի արգելքը ներառվի ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթում, այս մասին հայտնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։



Նա հայտնել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան դիմել է իրենց՝ նոր պատժամիջոցների փաթեթում Ռուսաստանի դեմ լրացուցիչ էներգետիկ միջոցառումներ ներառելու համար։


Սիյարտոն նշել է, որ Հունգարիայի կառավարությունը նման առաջարկներն անընդունելի է համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment