Հայաստանը շատ լավ վիճակում է, մեր պետության համար բացվել է երկարաժամկետ հեռանկար. վարչապետ


ԹՐԻՓՓ-ը ներդրումային խոշոր ծրագիր է, որը բերելու է անվտանգային խոշոր երաշխիքներ ու մեր երկրին հարյուրավոր միլիոնների ներդրում, ընդգծել է վարչապետը օրվա ճեպազրույցում: ԱՄՆ փոխնախագահի Երևան այցով պայմանավորված, արդյո՞ք մեր երկիրը ատոմակայան կառուցելու հարցում ընտրել է ամերիկյան տարբերակը հարցին, պետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը աշխատում է միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող բոլոր գործընկերների հետ:


 


Խոսելով հայ-թուքական կարգավորման մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զարգացումներ կան, Մարգարայի անցակետը ամբողջությամբ պատրաստ է, կա Անիի հատվածում պատմական կամրջի վերականգնման պայմանավորվածություն: Ներքաղաքական հարցերից արդիական է եղել եկեղեցու բարենորոգումը:


 


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ1

Leave a Comment