Կկրկնվի՞ Գյումրիի սցենարը. ի՞նչ է պատրաստվում անել Քոչարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կկրկնվի՞ Գյումրիի սցենարը. ի՞նչ է պատրաստվում անել Քոչարյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզված է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն այս ընթացքում նվազել է։

Վարդանյանը կասկածում է՝ երբ ընդդիմադիր ուժերի միավորումից կախված լինի իշխանություն վերցնելու հարցը, արդյոք, օրինակ, «Մեր ձևով» շարժումը կգնա այդ քայլին և կհամագործակցի Քոչարյանի կամ այլ ուժերի հետ։ Միաժամանակ, ըստ նրա, Քոչարյանը, հայտարարելով, որ ամենաշատ ձայն ստացած թեկնածուի շուրջ պիտի կոալիցիա լինի, արդյո՞ք իրականում պատրաստ է իրենից բացի ուրիշի ընտրել։

«Չեն ասում, որ եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, ինչպես Գյումրիի դեպքում էր, երբ ընդդիմադիր ուժերի միավորումից կախված լինի իշխանության գալու հարցը, արդյոք իրենք կգնան այդ քայլին՝ կհամագործակցեն Քոչարյանի կամ այլ ուժերի հետ, թե՝ ոչ»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Նշենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ նշել է՝ առավել նպատակահարմար է խուսափել երկրորդ փուլից և ընտրել փոխզիջումային տարբերակը։

Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա առաջ շարժվել հնարավորինս քիչ ցնցումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment