Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա

https://arm.sputniknews.ru/20260129/trampy-hajtararel-e-vor-ukrainaji-shurj-banakcutjunnerum-mets-arajyntac-ka-98236644.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848677_172:0:2901:2047_1920x0_80_0_0_a1e21bda05b4dbb3e2409cb6acb5772d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր պուտին, ռուսաստան

ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր պուտին, ռուսաստան

Բաժանորդագրվել

ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և ուկրաինական մի շարք այլ քաղաքների։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային, մենք մեծ առաջընթաց ունենք»,-ասել է Թրամփն իր վարչակազմի նիստի ժամանակ։

ԱՄՆ նախագահը նշել է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների։

«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում՝այս արտակարգ ցրտերի պայմաններում, չհրետակոծել Կիևը և մյուս քաղաքները… Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ կրակոցները։ Եվ նա համաձայնել է անել դա։ Եվ պետք է ձեզ ասեմ՝ դա շատ հաճելի էր»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։

ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին

Leave a Comment