Բալիում արգելվել է զբոսաշրջիկների ամենասիրված ժամանցներից մեկը

Բալի կղզու Mason Elephant Park զբոսայգում պաշտոնապես դադարեցվել են զբոսաշրջիկների՝ փղերով զբոսանքի ծառայությունները։ Այս պրակտիկան ամբողջությամբ կվերանա ինդոնեզական կղզում։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։

Այս միջոցը ձեռնարկվել է ի կատարումն Ինդոնեզիայի անտառային տնտեսության նախարարության բնական պաշարների և էկոհամակարգերի պահպանության գլխավոր տնօրինության կողմից 2025 թվականին հրապարակված թիվ 6 շրջաբերականի։

«Փաստաթուղթը հրահանգում է դադարեցնել փղերով զբոսանքների ցուցադրական ծրագրերը երկրի բոլոր այն հաստատություններում, որտեղ կենդանիները պահվում են անազատության մեջ։ Այս պահանջը կրում է պարտադիր բնույթ»։

Ավելի վաղ՝ 2026 թվականի հունվարի 1-ից, փղերով զբոսանքները դադարեցրել էր Bali Zoo-ն, ինչից հետո նմանատիպ միջոցներ ձեռնարկեցին նաև այլ կենտրոններ։ Այսպիսով, Բալին պաշտոնապես դարձավ տարածաշրջան, որն ազատ է զբոսաշրջային նպատակներով փղերի շահագործումից։

Leave a Comment