Հունվարի 28-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի հերթական ցուցադրությունը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ ստեղծված ստեղծագործությունը, որը դեկտեմբերի 18-ին և 19-ին կայացած առաջնախաղից հետո ընդգրկվել է օպերային թատրոնի խաղացանկում, կրկին մեծ ոգևորությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից։
«Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի հաջորդ ցուցադրությունները կկայանան փետրվարի 24-ին և 25-ին։ Նշենք նաև, որ ներկայացման տոմսերը սպառվում են հաշված օրերի ընթացքում, ուստի շտապեք ձեռք բերել հետևյալ հղմամբ։
